«Ժենիկ Տոնոյան Վազգենի» անհատ ձեռնարկատերդիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 7-րդ թաղամաս 17-րդ շենք թիվ 1 բացվածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N2413/12 առ 2020 թվականի հունիսի 29-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N200629052903030 անդորրագրի դիմումատուն 2020 թվականի երրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 67-Ն որոշմամբ նախատեսվածվճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. «Ժենիկ Տոնոյան Վազգենի» անհատ ձեռնարկատիրոջը 2020 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 7-րդ թաղամաս 17-րդ շենք թիվ 1 բացվածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառք (Վկայական N 014251):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: