Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 5
 
Համար 5Ամսաթիվ 04/02/2019 12:00
Վարող ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԼԻՊԱՐԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԳԵՈՐԳԻ ՍԱՖԱՐՅԱՆ, ՄԱՔՍԻՄ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Վարչական ղեկավարների մասնակցությամբ
Բովանդակություն *

Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը հանձնարարեց հետևել գյուղերում աղբահանության և ձյան մաքրման աշխատանքներին: Գյուղերում լուսավորության համակարգի վնասված լամպերը ամսվա վերջում կփոխվեն, մարտի 15-ից կվերսկսվեն համայնքի ղեկավարի գյուղական այցելությունները: Յուրաքանչյուր չորեքշաբթի գյուղերից մեկում՝ վարչական ղեկավարի նստավայրերում, կլինի հանդիպում բնակիչների հետ, տեղում կքննարկվեն առկա խնդիրները: Հակոբ Շահգալդյանը տեղեկացրեց, որ հասարակական վարձատրվող աշխատանքների ծրագրով ամռան ամիսներին կբարեկարգվեն նաև գյուղական բնակավայրերի գերեզմանատները: Տարվա ընթացքում գյուղական բնակավայրերում լուսավորության համակարգի վերականգնման աշխատանքները կշարունակվեն, կկատարվեն փոսային ասֆալտապատման աշխատանքներ, կտեղադրվեն նստարաններ գյուղերի բանուկ մասերում:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner