Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 մարտի 2021 թ.

ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհատ ձեռնարկատեր Սոսիկ Սոլոմոնյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Ալափարս, Հրազդանի տնտեսության մասնաճյուղի, Արզականի անտառատնտեսության 8-րդ քառակուսու 46 տեղամասի, Երևան-Սևան մայրուղու հ/տ 40քմ հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 655/12 առ 2021 թվականի մարտի 01-ի):

Հաշվի առնելով, որ ըստ 210301040906030 անդորրագրի դիմումատուն 2021 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 51-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.

1. Անհատ ձեռնարկատեր Սոսիկ Սոլոմոնյանին 2021 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Ալափարս, Հրազդանի տնտեսության մասնաճյուղի, Արզականի անտառատնտեսության 8-րդ քառակուսու 46 տեղամասի, Երևան-Սևան մայրուղու հ/տ 40քմ հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացում (Վկայական  N 014567):

2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկանուշ Տոնապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝376d5f68-088c-42fb-b6aa-8f28be98e47f



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner