Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 դեկտեմբերի 2020 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 9/1 ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Մելանյա Մկրտչյանի համաձայնությունը` որոշում եմ.

 1.Օրինական ճանաչված Չարենցավան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 25122020-07-0123 վկայական) ք. Չարենցավան 1-ին թաղամաս 1-ին փողոց թիվ 9/1 հասցեում գտնվող 23.4 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ներքին մակերես` 19.48 քմ և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 23.4 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Մելանյա Մկրտչյանին:

 2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.

  1) Ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 2100 (երկու հազար հարյուր) դրամ (տարածագնահատման 8-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.21).

  2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2940 (երկու հազար ինը հարյուր քառասուն) դրամ:

 3. Մելանյա Մկրտչյանը պարտավոր է վճարել.

  1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 49140 (քառասունինը հազար հարյուր քառասուն) դրամ` ավտոտնակի գինը.

   2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 68800 (վաթսունութ հազար ութ հարյուր) դրամ` հողամասի գինը:

4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Մելանյա Մկրտչյանի կողմից:

5. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Մելանյա Մկրտչյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner