Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2019 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 7/2 ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Գևորգ Սաֆարյանի  համաձայնությունը` որոշում եմ.

 1.Օրինական ճանաչված Չարենցավան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 05042019-07-0033 վկայական) ք. Չարենցավան Խորենացու փողոց 3-րդ փակուղի թիվ 7/2հասցեում գտնվող 24.9 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ներքին մակերես` 21.5քմ, և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 24.9 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գևորգ Սաֆարյանին

  2. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.

 1) Ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 2100(երկու հազար հարյուր) դրամ (տարածագնահատման 8-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.21).

 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2940(երկու հազար ինը հարյուր քառասուն) դրամ:

 3. Գևորգ Սաֆարյանը  պարտավոր է վճարել.

 1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 52290 (հիսուներկու հազար երկու հարյուր իննսուն) դրամ` ավտոտնակի գինը.

 2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 73210 ( յոթանասուներեք հազար երկու հարյուր տասը) դրամ` հողամասի գինը:

4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Գևորգ Սաֆարյանի  կողմից:

5.   Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Գևորգ Սաֆարյանի  հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner