Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ կետերի պահանջներով՝ որոշում եմ.
1. Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 37 շենքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին կից Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետով նախատեսված ինքնակամ իրականացված կառույցները ճանաչել օրինական:
2. Ընդունել ի գիտություն, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 37 շենքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին կից ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սահմանել, որ Ա.Սարգսյանի կողմից 29.03քմ մակերեսով օրինական ճանաչված շինության համար 30-օրյա ժամկետում Չարենցավան համայնքի բյուջե 18300դրամ չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության,ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
6 .Սույն որոշումն ուժիմեջ է մտնում ստորագրման պահից: