Այսօր: Շաբաթ, 27 Փետրվարի 2021թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 52-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 52-Ն


Զեկ. ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդև 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 13-րդև 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածով, 14-րդ հոդվածի 1-ին մասով և 19-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Է

1.   Սահմանել Չարենցավան համայնքում  տեղական վճարների 2021 թվականի հետևյալ դրույքաչափերը`

1)     Չարենցավան համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` - 10000 / տաս հազար/ դրամ:

2)     ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ - 10000 / տաս հազար/ դրամ:

3)    ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համարհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:

4)    Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համարհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:

 

  5)    Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ -  10000 /տաս հազար/ դրամ.

6)       Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ.

7)   Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համարսահմանել վճար համաձայն հավելված 1-ի:

8)  Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համարսահմանել վճար համաձայն հավելված 2-ի:

9)      Ջրմուղ-կոյուղու համար՝ որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերտոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, սահմանել վճար՝

    ա) Ֆիզիկական անձանց համար` յուրաքանչյուր բնակչի համար - 100 դրամ:

     բ) Իրավաբանական անձանց համար` համաձայն հաշվիչի ցուցմունքի, 1խմ-ի համար – 150 դրամ:

10)      Չարենցավան համայնքիարտադպրոցական և նախադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով համաձայն հավելված 3-ի:

11) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(29.45 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner