Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.
- Չարենցավան համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 08-ի Օրինական ճանաչված համայնքի սեփականություն հանդիսացող Չարենցավան համայնք գյուղ Ֆանտան Գ.Ոպանյան փողոց թիվ 26 շինությունն օտարելու մասին» թիվ 1063 որոշման 2-րդ կետի 1)ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
Լվացքատան 1 քառակուսի մետրի համար` 7740 (յոթ հազար յոթ հարյուր քառասուն) դրամ (տարածագնահատման 12-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.086):
3-րդ կետի 1) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին վճարել 220440 (երկու հարյուր քսան հազար չորս հարյուր քառասուն) դրամ լվացքատան գինը»:
- Սույն որոշմամբ ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1101 որոշումը:
- Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին Ռադիկ Մկրտչյանի հետ կնքված անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: