Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով Ա. Ներսիսյանի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 5942/07 դիմումը` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական Արտակ Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գ. Բջնի 1–ին փողոց թիվ 104 հասցեում գտնվող 0.01453 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 125.88 քմ արտաքին մակերեսով շինությունը` /առևտրի սրահ/ համաձայն հատակագծի և «Գեոլենդ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023JWMK46 ծածկագրի:
2. Օրինական ճանաչված շինության համար 30-օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին վճարել 423.000 ՀՀ դրամ:
3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: