Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման 7-րդ կետով, հիմք ընդունելով Ռուզաննա Սիմոնյանի դիմումը՝ գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու մասին՝ որոշում եմ.
1. Ռուզաննա Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնքի Ֆանտան գյուղում գտնվող 07-067-0112-0018 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես վարելահողի:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ԱԳԿՊԿ Մարզերի միավորված ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: