Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 67
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՄՊՍԿ-ՈՒՄ, ՄՊՄԴ-ՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ և 19-րդ կետերով և հաշվի առնելով, որ համայնքի երաժշտական, արվեստի դպրոցների, մանկական նախադպրոցական հիմնարկների, ՄՊՍԿ-ի և ՄՊՄԴ-ի պահպանման ծախսերը իրականացվում են համայնքի բյուջեի հաշվին՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1.     Չարենցավան համայնքի երաժշտական և արվեստի դպրոցներում սահմանել ծնողական վճարներ հետևյալ  չափով՝

Ø  դաշնամուրային բաժին                                          5000 դրամ

Ø  ջութակի բաժին                                                      3000 դրամ

Ø  կիթառ և ակորդեոն                                              4000 դրամ

Ø  քանոն, շվի                                                            3000 դրամ

Ø  թառ,ուդ,քյամանչա,բամբիռ ,թավջութակ              2500 դրամ

Ø  կլարնետ                                                               4000 դրամ

Ø  պար, վոկալ                                                          4000 դրամ

Ø  գեղանկարչական և թատեր. Բաժիններում            4000 դրամ

Ø  էստրադա, ջազ-վոկալ                                           4000 դրամ

Ø  դհոլ                                                                      4000 դրամ

2.    Չարենցավան համայնքի ՄՊՍԿ-ում ծնողական վճարը սահմանել ամսական   2000 դրամ:

3.    Չարենցավան համայնքի ՄՊՄԴ-ում ծնողական վճարը սահմանել ամսական 1000 դրամ:

4.    Չարենցավան համայնքի մանկական նախադպրոցական հիմնարկներում սահմանել ծնողական միջոցների վարձավճար` ամսական 6000 դրամ մեկ երեխայի համար:

4.1            Երեխայի` երկու և ավել օր բացակայելու դեպքում բացակայած օրերի համար վարձավճար չի հաշվարկվում` միայն բժշկի կողմից տրված տեղեկանքում նշված օրերի համար: 

5.     Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի 2008 թվականի դեկտեմբերի 18-ի            Չարենցավան համայնքի երաժշտական, արվեստի դպրոցներում, ՄՊՍԿ-ում  և մանկական նախադպրոցական հիմնարկներում ծնողական վարձավճարներ սահմանելու մասին թիվ 109-Ն որոշումը:

6.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:


ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner