Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2019 թ.

ՄԱՐԻՆԵ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱԿԱՆՈՂ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՖԱՆՏԱՆ ՈՊԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 43 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 15-րդ և 22 կետերի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չարենցավան համայնք, գյուղ Ֆանտան Ոպանյան փողոց թիվ 43 հասցեի 80 քմ արտաքին մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակավայրերի նպատակային նշանակության 184.22 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը կառուցված է 2010 թվականին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:Նկատի ունենալով, որ որակավորված մասնագետի կողմից ներկայացված չափագրման արդյունքում պարզված Չարենցավան համայնք, գ. Ֆանտան Ոպանյան փողոց թիվ 43 հասցեում Մարինե Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում 2010 թվականին ինքնակամ կառուցվել է առևտրի սրահ՝ 184.22 քմ արտաքին մակերեսով` որոշում եմ.

1.     Ճանաչել օրինական Չարենցավան համայնք, գ. Ֆանտան Ոպանյան փողոց թիվ 43 հասցեի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 184.22 քմ ընդհանուր մակերեսով շինությունը՝ առևտրի սրահը, համաձայն հատակագծի:

2.    Մարինե Բաբայանը պարտավոր է վճարել`

1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 316860 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ՝ որպես ինքնակամ շինության օրինականացման վճար:

3.    Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner