Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 մայիսի 2020 թ.

ԱՐԹՈՒՐ ԽԱԼԱՖՅԱՆԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով ք.Չարենցավանի 5-րդ թաղամաս 12-րդ շենք թիվ 1 հասցեի բնակիչ Արթուր Խալաֆյանի 2020 թվականի մայիսի 19-ի թիվ 1800/07 դիմումը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 05-ի թիվ 37-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով` որոշում եմ.

1. Արթուր Խալաֆյանին տնտեսական շինություն կառուցելու նպատակով կառուցապատման իրավունքով հատկացնել 20 քմ մակերեսով ք.Չարենցավան Երիտասարդության փողոց թիվ 16 հողատարածքը` մինչև 2035 թվականի դեկտեմբերի 31-ը, տարեկան 6000 (վեց հազար) ՀՀ դրամ վարձավճարով:

2. Կառուցապատողը շինարարությունը կարող է սկսել միայն Չարենցավանի համայնքապետարանի կողմից տրված շինարարության թույլտվության առկայության դեպքում:

3. Պարտավորեցնել Արթուր Խալաֆյանին

1) համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքների, ինչպես նաև Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 67-Ն և 68 որոշումներով սահմանված կարգի, կառուցապատման թույլտվություն ստանալու համար վճարել համայնքի բյուջե տեղական տուրք և տեղական վճար,

2)  տնտեսական շինությունը կառուցել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի կողմից հաստատված հատակագծի առկայության դեպքում:

3) համայնքի 900135101021 հաշվեհամարին վճարել 6000 (վեց հազար) ՀՀ դրամ, որպես հողի վարձի կանխավճար մեկ տարվա համար:

4. Քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնին՝ սույն որոշմամբ նախատեսված պարտավորություններն ու պայմանագրով սահմանված պայմանները 3-ամսյա ժամկետում չկատարելու դեպքում ներկայացնել առաջարկություն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

5. Հանձնարարել Բենիկ Բալբաբյանին  կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:                                                                                                                                        

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

7. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:                   
    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner