Անհատ ձեռնարկատեր Սամվել Հայկազի Բուլղադարյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Քոչարի փողոց թիվ 2 շինության տարածքում գտնվող խանութում, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 1198/12 առ2019 թվականի ապրիլի 18-ի):
Հաշվի առնելով, որըստ N 000954 անդորրագրի դիմումատուն 2019 թվականի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 14-ի N 82-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Սամվել Հայկազի Բուլղադարյանին 2019 թվականի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Քոչարի փողոց թիվ2 շինության տարածքում գտնվող խանութում իրականացնելու թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք(Վկայական N013766):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
3. Վ. Բարսամյանիվրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: