Այսօր: Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 05
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 05


Զեկ. ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 23.11.2006թ. «Հուղարկավորությունների  կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը հաստատելու մասին թիվ 1910-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 13-րդ և 19-րդ կետերի պահանջներով,  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին  կետի 17 –րդ ենթակետով.                     

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հաստատել «Չարենցավանի մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների վճարների չափերը և համայնքի բյուջեի միջոցների հաշվին կատարվող թաղման ծախսերի առավելագույն չափերը.

 

ա) գերեզմանատեղի պատրաստում - 10000 դրամ

բ)  գերեզմանոցի խնամք - 5000 դրամ

գ)  աճյունի տեղափոխում - 10000 դրամ

դ)  շինարարական և կենցաղային աղբահանում 1տն - 1000 դրամ

ե)  գերեզմանոցի հարդարում, հողի հարթեցում 3*4 - 5000 դրամ

զ)  գործիքների վարձակալություն 1 օր - 100 դրամ

է)  դագաղի ձեռքբերում հիմնադրի որոշմամբ - 40000 դրամ

ը)  հուշատախտակի պատրաստում - 5000 դրամ

թ) կառուցապատման աշխատանքներ 1 օր - 3000 դրամ

ժ) վճարովի հիմունքներով հատկացվող 1 քմ հողատարածքի արժեք- 2940 դրամ:

ի) սգո հանդիսությունների սրահի վարձակալություն 1 օր-20000 դրամ

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner