Այսօր: Կիրակի, 18 Օգոստոսի 2019թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 289
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
14/09/2017
Չարենցավանի երիտասարդական երանգները

Չարենցավան քաղաքի երիտասարդ արվեստաբաններն ու արվեստագետները հինգ օր է, ինչ ներգրավված են «Չարենցավանի երանգները» խորագիրը կրող մշակութային ծրագրում։
«Արթ կրիտիկս» մշակութային ՀԿ—ն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության հովանավորությամբ նախաձեռնել է ուսումնական ծրագիր՝ նախատեսված Չարենցավան քաղաքի ստեղծագործող երիտասարդների համար։ Հիշեցնենք, որ Չարենցավանը հռչակվել է ՀՀ 2017 թ. երիտասարդական մայրաքաղաք։
Կարեւորելով մարզերում մշակութային կյանքի ակտիվացման եւ երիտասարդների մասնագիտական զբաղվածության խնդիրը՝ «Արթ կրիտիկս» մշակութային ՀԿ—ն փորձ է անում միավորել միեւնույն քաղաքում ապրող արվեստաբաններին եւ արվեստագետներին, ծանոթացնել համագործակցության մեխանիզմներին, օգնել դրսեւորելու կուտակված եւ չիրացված ստեղծագործական ներուժը։ Հնգօրյա դասընթացներից հետո նախագծի անդամները կփորձեն համատեղ ջանքերով ցուցահանդես կազմակերպել՝ համաքաղաքացիներին ներկայացնելով տեղացի ստեղծագործողների աշխատանքները։ Ստեղծագործությունները լուսաբանող ուղեկից տեքստերը բանալի կհանդիսանան ներկայացված ցուցանմուշներն ավելի ընկալելի եւ հետաքրքիր դարձնելու համար. վերջիններս նույնպես կմշակվեն չարենցավանցի երիտասարդների կողմից։ Նախագծի նախաձեռնող խումբը հույս ունի, որ այս օրինակը վարակիչ կլինի, եւ հետագայում նման ցուցադրությունները հաճախակի բնույթ կկրեն՝ ակտիվացնելով եւ իմաստավորելով մայրաքաղաքի թոհուբոհից հեռու ընթացող իրենց առօրյան։ 
Հաճախակի ցուցահանդեսներն արվեստագետների համար հիանալի դրսեւորման միջոց հանդիսանալուց բացի, նաեւ միջոց են հասարակության լայն շերտերին արվեստի ոլորտ ներգրավելու եւ մշակութային կյանքին մասնակից դարձնելու համար։

Ալվինա ՍԱՐԳՍՅԱՆ

 

14-09-2017

hhpres.am

 
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner