Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հողայինօրենսգրքի 66-րդհոդվածիպահանջներով, նկատիունենալով, որ 07-007-0037-0022 և 07-007-020-0013 կադաստրային ծածկագրերով հողատարածքները չեն դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողատեսքերի դասին. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրելուղղակիվաճառքով` 345000 ՀՀ դրամ գումարով, օտարելո ւՅուրի Բաղյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Չարենցավան 2-րդ 1-ին փողոց թիվ 2 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 07-007-0037-0022 կադաստրային ծածկագրով` 77.5 քմ մակերեսով հողատարածքը (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, կից ներկայացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճենը):
2. Թույլատրել ուղղակի վաճառքով` 138000 ՀՀ դրամ գումարով,օտարելու Անահիտ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Չարենցավան 4-րդ թաղամաս 13-րդ շենքի շրջակայքում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 07-007-020-0013 կադաստրային ծածկագրով` 31.0 քմ մակերեսով հողատարածքը (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, կից ներկայացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճենը):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |