Քննարկելով «ԲԻԹԻԵԼ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ–ի տնօրեն Վ. Նազարյանի2 024 թվականի ապրիլի 16-ի թիվ 01-12/4 գրությունը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 05-ի թիվ 37-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով` որոշում եմ.
1.«ԲԻԹԻԵԼ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ–ին հենասյուներ տեղադրելու նպատակով կառուցապատման իրավունքով հատկացնել 4 քմ մակերեսով ք. Չարենցավան Խանջյան փողոց թիվ 8/4 հողատարածքը` մինչև 2034 թվականի դեկտեմբերի 31-ը` տարեկան 28800 (քսանութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով:
2. Կառուցապատողը շինարարությունը կարող է սկսել միայն Չարենցավանի համայնքապետարանի կողմից տրված շինարարության թույլտվության առկայության դեպքում:
3. Պարտավորեցնել «ԲԻԹԻԵԼ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ–ին
1) համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքների, ինչպես նաև Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 8–Ն և 10–Ն որոշումներով սահմանված կարգի, կառուցապատման թույլտվություն ստանալու համար վճարել համայնքի բյուջե տեղական տուրք և տեղական վճար,
2) հենասյուն տեղադրել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի կողմից հաստատված շինության և հարակից տարածքի բարեկարգման ու կանաչապատման նախագծի առկայության դեպքում:
3) համայնքի 900135101021 հաշվեհամարին վճարել 28800 (քսանութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ՝ որպես հողի վարձի կանխավճար մեկ տարվա համար:
4.Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
5. Քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնին՝ սույն որոշմամբ նախատեսված պարտավորություններն ու պայմանագրով սահմանված պայմանները 3-ամսյա ժամկետում չկատարելու դեպքում ներկայացնել առաջարկություն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
6. Հանձնարարել Բենիկ Բալբաբյանին կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
8. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: