Քաղաքացի Հայրապետ Գուլեյանը դիմել է ք. Չարենցավան 4-րդ թաղամասի 2-րդ շենքի թիվ 22 հասցեով բնակարանի նկատմամբ Չարենցավան համայնքի սեփականության իրավունքը նվիրատվությամբ օտարելու խնդրանքով:
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 4 նիստի արձանագրությունը, համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 35-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 2-րդ շենքի թիվ 22, երկու սենյակից բաղկացած 56.76 (հիսունվեց ու յոթանասունվեց) քմ ընդհանուր մակերեսով, 17 300 000 (տասնյոթ միլիոն երեք հարյուր հազար) դրամ շուկայական արժեքով բնակարանը նվիրատվության եղանակով օտարել վարձակալին և նրա ընտանիքի անդամներին որպես նրանց սեփականություն, ինչի մասին կնքել համապատասխան պայմանագիր:
2. Բնակարանի սեփականատեր ճանաչել՝ Հայրապետ Գուլեյանին
Լիդա Խաչատրյանին
Սուսաննա Բավեյանին
Արսեն Գուլեյանին
Դավիթ Գուլեյանին
3. Հիշյալ բնակարանը սահմանված կարգով հանել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկից:
4. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին կնքել նշված բնակարանի նվիրատվության պայմանագիրը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: