Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի թիվ 27-Ա որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2024 թվականի ապրիլի 26-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 17 արձանագրությունը` որոշում եմ.
1. ՀՀ ք. Երևան Ա. Խաչատրյան փողոց 25 շենք թիվ 16 հասցեի բնակիչ Արտակ Ասատրյանին օտարել Չարենցավան համայնք գ. Արզական Բջնիի խճուղի 1–ին նրբանցք թիվ 35 հասցեում գտնվող 07-015-0047-0021 ծածկագրով հողամասը 1115000 /մեկ միլիոն հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքով:
2. 07-015-0047-0021 ծածկագրով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
4. Քաղաքացի Արտակ Ասատրյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: