Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով, որ 07-007-0056-0016 և 07-007-0029-0025 կադաստրային ծածկագրերով հողատարածքները չեն դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողատեսքերի դասին. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել ուղղակի վաճառքով օտարելու Ժորա Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Չարենցավան Ռուսովի փողոց թիվ 5/2 հասցեում գտնվող արհեստանոցի զբաղեցրած 07-007-0056-0016 կադաստրային ծածկագրով` 178 քմ մակերեսով հողատարածքը /կից ներկայացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճենը/:
2. Թույլատրել ուղղակի վաճառքով օտարելու ժառանգության իրավունքով Արմեն Աֆյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Չարենցավան 6-րդ թաղամաս 2-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 3/6 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 07-007-0029-0025 կադաստրային ծածկագրով` 25 քմ մակերեսով հողատարածքը /կից ներկայացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճենը/:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: