Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածի 2–րդ կետի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ օրինական հատկացված հողամասին կից ինքնակամ զբաղեցրած հողամասը և օրինական հատկացված հողամասը մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծն ու փաստացի օգտագործել և մինչ օրս օգտագործվում է Լյուբով Բալյանցի կողմից, քարտեզագրվել և նույն սահմանագծով ճանաչվել է որպես մեկ միավոր, ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն, որ օրինական և նշված ինքնակամ զբաղեցրած հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.
1. Լյուբով Բալյանցի կողմից փաստացի օգտագործվող 07-015-0113-0062 կադաստրային ծածկագրով 722.7 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականության իրավունքը ճանաչել ամբողջությամբ:
2. Նշված հողատարածքը հասցեավորել որպես «Չարենցավան համայնք գյուղ Արզական 1-ին փողոց 1-ին փակուղի թիվ 40»:
3. Չարենցավան համայնք, գյուղ Արզական 1-ին փողոց 1-ին փակուղի թիվ 40 հասցեի 722.7 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա 1988 թվականին ինքնակամ կառուցված 113.39 քմ մակերեսով այգետնակը և 6.52 քմ մակերեսով պարիսպը համարել օրինական` համաձայն կադաստրային կոմիտեում հաշվառված չափագրման տվյալների մուտքագրման 2023HHZMPS ծածկագրի:
4. Սույն որոշմամբ ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 14.03.2024թ. թիվ 429 որոշումը։
5. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: