Այսօր: Շաբաթ, 8 Նոյեմբերի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 92-Ա
 

Զեկ. ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՋՆԻ ԵՎ ԱՐԶԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ և 23-րդ մասերի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշման դրույթներով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1. Համաձայն Կոտայք-7 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի գյուղի 07-019-0306-0032 ծածկագրով հողատարածքից 2.3 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի գործառնական և նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի /հատակագիծը կցվում է/։

2. Համաձայն Կոտայք-7 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղի 07-015-0162-0311 ծածկագրով հողատարածքից 4.2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի գործառնական և նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի/ հատակագիծը կցվում է/։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(100.11 Կբ)
(327.43 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner