Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով ՀՀ Կոտայքի մարզպետի 13.10.2025 թվականի թիվ 01/03.1/09695-2025 գրությունը և հիմք ընդունելով «Էս Ջի Էմ Գրանդ» ՍՊԻ-ի գնահատման հաշվետվությունը, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող` Չարենցավան համայնք գյուղ Ֆանտան Աբովյանի խճուղի 1-ին փակուղի թիվ 4 շինությունն ու նրանով զբաղեցրած հողատարածքը (ծածկագիր 07-067-0102-0053, մակերեսը` 0.065 հա, նպատակային նշանակությունը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` կապի) աճուրդային կարգով օտարելու 2 260 000 (երկու միլիոն երկու հարյուր վաթսուն հազար) մեկնարկային գնով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |