Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 18-րդ շենքի 10-րդ բնակարանի բնակիչ Աիդա Ազարյանի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 5187-16, Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 41-րդ շենքի 26-րդ բնակարանի բնակիչ Գայանե Բաղդասարյանի 2025 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 5204-16 և Չարենցավան համայնքի Կարենիս գյուղի Մուշի փողոցի 2-րդ փակուղու 4-րդ տան բնակիչ Սամսոն Ասլանյանի 2025 թվականի նոյեմբերի 03-ի թիվ 5217-16 դիմումները ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Չարենցավան համայնքի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4729 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվից 200.0 հազ. դրամ հատկացնել Աիդա Արտեմի Ազարյանին։
2. Չարենցավան համայնքի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4729 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվից 200.0 հազ. դրամ հատկացնել Գայանե Սամսոնի Բաղդասարյանին։
3. Չարենցավան համայնքի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4729 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվից 100.0 հազ. դրամ հատկացնել Սամսոն Սահակի Ասլանյանին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից |