Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի դրույթներով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ընդունել Չարենցավան համայնքի ավագանու կանոնակարգը` համաձայն հավելված N 1-ի:
2. Հաստատել համայնքի ավագանու հերթական նիտերի ժամանակացույցը` համաձայն հավելված N 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 96 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: