Քաղաքացի Մելիքյան Վարուժանը դիմել է ք. Չարենցավան 4-րդ թաղամասի 10-րդ շենքի թիվ 36 հասցեով բնակարանի նկատմամբ Չարենցավան համայնքի սեփականության իրավունքը նվիրատվությամբ օտարելու խնդրանքով:
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 17-ի թիվ 01 նիստի արձանագրությունը և համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 18-ի թիվ 22 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 10-րդ շենքի թիվ 36, երեք սենյակից բաղկացած 70.29 (յոթանասուն ու քսանինը) քմ ընդհանուր մակերեսով, 9 490 000(ինը միլիոն չորս հարյուր իննսուն հազար) դրամ շուկայական արժեքով բնակարանը նվիրատվության եղանակով օտարել վարձակալին և նրա ընտանիքի անդամներին որպես նրանց սեփականություն, ինչի մասին կնքել համապատասխան պայմանագիր:
2. Բնակարանի սեփականատեր ճանաչել՝ Վարուժան Մելիքյանին
Կարինե Դավիթյանին
Ռայիսա Սաղյանին
Անի Մելիքյանին
Սարգիս Մելիքյանին
3. Հիշյալ բնակարանը սահմանված կարգով հանել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկից:
4. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին կնքել նշված բնակարանի նվիրատվության պայմանագիրը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: