Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ղեկավարի 2018 թվականի հոկտեմբերի 10-իՉարենցավանի համայնքապետարանի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասինթիվ 859 որոշումը, որոշում եմ.
1.Ս/թ սեպտեմբերի 10-ին ժամը 11:00-ին Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-2/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի, համայնքապետարանի, Չարենցավան համայնքի ավագանու և Չարենցավանի ուսումնական հաստատությունների կողմից առաջադրված թեկնածուների անվանական տվյալների հիման վրա և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
1.1 Լիազորված անձ նշանակել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուրեն Մուրադյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: