|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 փետրվարի 2020 թվականի N 181 |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 122 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ` որոշում եմ.
- Չարենցավան համայնքի ղեկավարի 2020 թվականի հունվարի 20-ի Անշարժ գույքը բաժանելու համար համաձայնություն տալու և նոր առաջացած միավորները հասցեավորելու մասին» թիվ 122 որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
Ճանաչել օրինական սեփականության իրավունքով Ռոբերտ Թովմասյանին պատկանող հասարակական նշանակության ք. Չարենցավան 5-րդ թաղամաս 10-րդ շենք թիվ 3 շինությունում ինքնակամ բացված թվով 9 պատուհանները, այն բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես ք. Չարենցավան 5-րդ թաղամաս 10-րդ շենք թիվ 3 (մակերեսը՝ 134.58քմ) և ք.Չարենցավան 5-րդ թաղամաս 10-րդ շենք թիվ 3/1 (մակերեսը՝ 125.44 քմ) միավորներ:
- Նոր բացված պատուհանների օրինականացման համար համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին վճարել 18900 ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|