|
10.11.25
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐ
|
|
ՀՀ-ում նոյեմբերի 10-ին նշվում է Տեղական ինքնակառավարման մարմինների օրը։Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը ժողովրդավարության կարևոր սկզբունքներից է։ Խոշորացումը և համամասնական ընտրակարգը նոր փուլ բերեց այս ճանապարհին։ Համայնքները ձեռք բերեցին ներուժ և զարգացման նոր հեռանկարներ։ Առավել ամրապնդվեց ավագանու ինստիտուտը, ավագանին դարձավ կարևոր և որոշիչ օղակ համայնքային զարգացումների համատեքստում։Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարումը կայանում է ամենօրյա աշխատանքի և հանրային շահի գերակայության գիտակցությանը զուգահեռ։Շնորհավորում եմ ՏԻՄ-ի բոլոր ներկայացուցիչներին՝ կարևորելով նրանց դերն ու նշանակությունը համայնքային առաջընթացի ապահովման, արդյունավետ ինքնակառավարման, համակարգված աշխատանքի ու համագործակցային ...
Մանրամասն |
|
|
09.11.25
ԴԱՐՁԻ՛Ր ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔ
|
|
Դուք կարող եք դառնալ խնամատար ծնող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և խնամքի կարիք ունեցող երեխաների համար։Այս կարևոր ուղերձով էր Չարենցավան այցելել Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը:Հանդիպման ներկաներին Միրա Անտոնյանը ներկայացրեց խնամատար ծնող դառնալու կարևորությունը, անհրաժեշտությունն ու պայմանները:Խնամատար ծնողի ինստիտուտը կարևոր է քայլ է երեխաների իրավունքների պաշտպանության և ընտանիքի ինստիտուտի կայացման ճանապարհին: Երեխայի լավագույն շահն է՝ մեծանալ ընտանիքում:Հանդիպմանը ներկա էին նաև խնամատար ծնողներ, ովքեր կիսվեցին իրենց փորձով, պատմեցին երեխաների՝ իրենց կյանք բերած սիրո և փոփոխությունների, հնարավոր դժվարությունների, բայց ...
Մանրամասն |
|
|
06.11.25
ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ
|
|
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի հերթական համերգը կկայանա Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում։ Ելույթ կունենան Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հուկը (Նիդերլանդներ) և Հովհաննես Մանուկյանը (Հայաստան)։ Ծրագրում՝• Յոհան Սեբաստիան Բախ (1685–1750). Տոկատ, ադաջիո և ֆուգա դո մաժոր, BWV 564• Ռոբերտ Շուման (1810-1856). Երկու պիես «Վեց պիես կանոնական ձևով» ստեղծագործությունից, opus 56Ջորջ Գերշվին (1898-1937). Երեք պրելյուդ• Հովհաննես Մանուկյան. «Հոգու թռիչքը» (2018)• Յոհան Սեբաստիան Բախ. «Սիրելի Հիսուս, մենք այստեղ ենք», BWV ...
Մանրամասն |
|
|
04.11.25
ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹԸ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ
|
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն Հայաստանի մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում հոկտեմբերի 31-ին «Հակազդելով ապատեղեկատվությանը, քննադատական մտածողություն և մեդիագրագիտական գործնական հմտություններ» թեմայով դասընթաց անցկացրեց Չարենցավանում ավագ դպրոցի աշակերտների և քոլեջի ուսանողների մասնակցությամբ:  Դասընթացը նպատակ ուներ զարգացնել քննադատական մտածողությունը համացանցում տեղեկատվություն կարդալիս, տարբերել կեղծ լուրերը, ստուգել փաստերը՝ կիրառելով մի շարք թվային գործիքներ:  Ոլորտի հայտնի մասնագետները կիսվեցին իրենց գիտելիքներով, մի շարք նոր հմտությունների հաղորդակից դարձրին երիտասարդներին:
|
|
|
03.11.25
«ՖՌՈՒՆԶ» ԹԱՏԵՐԱԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
|
Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի «Ֆռունզ» թատերախումբը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Հայրենիքը, արվեստն ու ես» խորագրով մրցույթ-ստուգատեսին։  Թատերական բազմաթիվ խմբերի շարքում ֆրունզեցիներն իրենց վառ ելույթով արժանացել են պատվավոր երկրորդ մրցանակին  ։ Շնորհավորում ենք մեր դերասաններին, գեղարվեստական ղեկավար Իրինա Էմիրյանին՝ մաղթելով անսպառ ծափողջյուններ:
|
|
|
22.10.25
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՐՇԱՎ
|
Չարենցավանի բժշկական կենտրոնն իրականացնում է իրազեկման արշավ կրծքագեղձի քաղցկեղի անվճար հետազոտման վերաբերյալ։  Իրազեկման արշավի շրջանակներում կենտրոնի աշխատակիցներն այցելեցին նաև համայնքապետարան։ Կրծքագեղձի անվճար սքրինինգային ծրագիրը հասանելի է Չարենցավանում: Հետազոտվի՛ր տեղում  ։
|
|
|
15.10.25
ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՈՐ ՆՈՐՄԱՏԻՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
|
 Առողջապահության նախարարի հրամանով մանկապարտեզներում 2026 թվականից սննդի կազմակերպման նոր նորմատիվ կգործի, որը ենթադրում է աղի ու շաքարի քանակների նվազեցում, առավել առողջ ու համակցված սննդի տրամադրում:  Չարենցավան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում արդեն վաղուց ներդրված է առողջ սննդակարգ:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |