Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2019թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 369
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.12.19 ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համայնքապետարանում երեկ կայացավ խորհրդակցություն։ Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը վարչական ղեկավարներին հանձնարարեց ներկայացնել գյուղական բնակավայրերում առկա խնդիրները, որպեսզի համատեղ քննարկեն, թե որոնց կարող են լուծում ստանալ հաջորդ տարվա բյուջեով։ Քննարկվեցին բյուջեի ցուցանիշները։ Առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վարուժան Բարսամյանին հանձնարարվեց աշխատել վարչական ղեկավարների և հարկահավաքների հետ՝ տարբեր հարկատեսակների գծով կատարումներն ապահովելու համար։ Կազմվեց նաև ժամանակացույց, ըստ որի համայնքապետարանում կշարունակվեն 2020 թվականի բյուջեի քննարկման աշխատանքները։ 

29.11.19 «ԼՈՒՍԱԲԱՑ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
Չարենցավանի համայնքապետարանը մասնակցել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի՝ «Սովորել համեմատելով․ կատարողականի բարելավում հենանշման մեթոդով» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային ենթածրագրին։ Այսօր Անի պլազայում համայնքապետարանի Զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Աշոտ Ծերունյանն ու Առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վարուժան Բարսամյանը մասնակցեցին ծրագրի ամփոփիչ միջոցառմանը, որի ընթացքում Աշոտ Ծերունյանը համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի անունից ստորագրեց պայմանագիրը։ Համայնքապետարանի կողմից ներկայացված դրամաշնորհային ծրագիրը նախատեսում է «Լուսաբաց» մանկապարտեզի մասնակի ջերմամեկուսացում, այսինքն՝ ... Մանրամասն
27.11.19 ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ

Նոյեմբերի 26-ին Չարենցավանը հյուրընկալեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբին /դիրիժոր Հարություն Արզումանյան/: Նախաձեռնությունը դաշնակահար Վահագն Մարգարյանինն էր, աջակցությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը: Համերգը կայացավ «Երգեհոնային երաժշտության զարգացման հեռանկարները» ծրագրի շրջանակներում: Նվագախմբի հետ ելույթ ունեցան Վահագն Մարգարյանը, Սիլվա Պետրոսյանը /սոպրանո/, Իրինա Զաքյանը /սոպրանո/: Մեկուկես ժամ տևած դասական երաժշտության երեկոն համախմբել էր մեծաթիվ չարենցավանցիների: Շնորհակալ ենք այս հրաշալի դասական երաժշտության տոնը մեր համայնքին պարգևելու համար /լուսանկարներ/:

26.11.19 ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆ ԱՐԴԵՆ ԳՈՒՅՔ Է ՍՏԱՑԵԼ

 Չարենցավան քաղաքի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցին  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արդեն հատկացվել է նախատեսված մարզագույքի մի մասը։ Ամբողջական գույքի տեղադրումից հետո կկատարվի մարզադպրոցի բացումը։

26.11.19 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՇՐՋԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Այսօր համայնքապետարանի կրթության բաժնի մասնագետներն այցելեցին համայնքի «Լուսաբաց» մանկապարտեզ՝ ծանոթանալու ջեռուցման պայմաններին։ Այս մանկապարտեզը համայնքի ամենաանմխիթար վիճակում գտնվող կրթական հաստատությունն է․ այն ունի հիմնանորոգման ու լոկալ ջեռուցման համակարգի կառուցման խնդիր։ Այսօր մանկապարտեզը ջեռուցվում է էլեկտրական սալիկներով։ Համայնքապետարանը պարբերաբար դիմում է տարբեր ծրագրերի՝ փորձելով գտնել ֆինանսական աղբյուրներ հիմնանորոգման համար։ Ծրագրերից մեկը վերջնական քննարկման փուլում է, որը հնարավորություն կտա առաջիկայում փոխել մանկապարտեզի գործող 4 խմբասենյակների պատուհաններն ու դռները։ Դրանցի հետո մանկապարտեզի ջեռուցումն ավելի արդյունավետ կլինի։

22.11.19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ
Այսօր բացվեց Չարենցավանի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը, որտեղ այսուհետ բուժսպասարկում կիրականացնի քաղաքային պոլիկլինիկան։ Այս կարևոր օրը չարենցավանցիների հետ կիսում էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Բժշկական կենտրոնի եռահարկ մասնաշենքի հիմնանորոգումը, կահավորումն ու ջեռուցումն իրականացվել են կենտրոնի 2018-2019 թթ․ բյուջեի խնայողությունների հաշվին: Ողջույնի խոսքով հանդես եկավ բժշկական կենտրոնի տնօրեն Գառնիկ Սահակյանը։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ սա աշխատանքային պայմանների բարելավման նոր նշաձող է սահմանում, ուստի պահանջվում է նաև բուժանձնակազմի կարողությունների և ունակությունների կատարելագործում։ Առողջապահության ... Մանրամասն
21.11.19 ՇՐՋԱՅՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ

Այսօր համայնքապետարանի մասնագետներն այցելեցին «Հրաշք» և «Հեքիաթ» մանկապարտեզներ՝ ծանոթանալու ջեռուցման պայմաններին։ Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=wp3nG39l-Ms&feature=youtu.be

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 19.11.2019թ.
Ավագանու թիվ 6 հերթական նիստ, 16.09.2019թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 10.07.2019թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 06.06.2019թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 12.04.2019թ.
Ավագանու թիվ 2 հերթական նիստ, 15.03.2019թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 18.01.2019թ.
Ավագանու արտահերթ նիստ 21.11.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ 15.10.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 17.09.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 12.07.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 13.06.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 0
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 19.03.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.02.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.11.2017թ.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1

(226) 43434

charentsavan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner