Այսօր: Կիրակի, 29 Մարտի 2020թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.03.20 ՈՒՂԵՐՁ
Սիրելի՛ Չարենցավան համայնքի բնակիչներ, Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ արտակարգ դրության կանոնները պահպանելու և հնարավորիս ինքնամեկուսանալու համար: Շնորհակալ եմ, որ այս բարդ պայմաններում հասկանում և օգնում եք մեզ:Շնորհակալություն եմ հայտնում Չարենցավանի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին՝ գիշերուզօր աշխատելու և մեր համայնքի բնակիչների առողջությունն ապահովելու համար:Չարենցավանի համայնքապետարանը մարտի 25-ից անցել է հեռավար աշխատելաոճի՝ փորձելով հնարավորության սահմաններում ապահովել անխափան գործունեություն: Համայնքապետարանում սահմանվել է հերթապահություն՝ բնակիչների հրատապ խնդիրներին արձագանքելու համար: Շուրջօրյա աշխատում են մեր պաշտոնական կայքերը, հրապարակել ենք իմ և աշխատակազմի մասնագետների ... Մանրամասն
24.03.20 ՏՐԱՆՍՊՈՐՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Հարգելի՛ բնակիչներ, Չարենցավան-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող «Մուլտի ավտոտրանս» ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը Չարենցավանից Երևան ուղևորափոխադրումներ չեն իրականացվելու:

Հետագա օրերի մասին կտեղեկացնենք վաղը:

Մնացե՛ք տանը, եղե՛ք առողջ:

24.03.20 ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պիտի ունենան անձը հաստատող փաստաթուղթ եւ պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման:

Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները եւ սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը եւ ճիշտ է, քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութ, դեղատուն եւ բանկեր, բայցեւ ուզում եմ բոլորիդ խնդրել, որ առավելագույնս օգտվեք օնլայն ծառայություններից՝ օնլայն գնումներ, օնլայն վճարումներ եւ օնլայն բանկինգ ծառայություններից:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Հ.Գ Ձևաթուղթը կարող եք նաև ձեռագրով գրել:

24.03.20 ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՌՑԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ
Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ համաձայն պարետի՝ 24-ը մարտի 2020 N 15 որոշման՝ մարտի 25-ից մինչև մարտի 31-ը համայնքապետարանի աշխատակազմն իր գործունեությունը կկազմակերպի հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը: Մեր պաշտոնական կայքը՝ http://charentsavan.am և ֆեյսբուքյան կայքը հասանելի են 24-ժամ, գրեք մեզ և կստանաք համապատասխան ուղղորդումներ և հարցերի պատասխաններ:Հրատապ խնդիրների դեպքում կարող եք նաև զանգահարել համայնքապետին և աշխատակազմի ներկայացուցիչներին՝համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյան-093-00-36-63, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Չիլինգարյան-094-10-38-00, աշխատակազմի ղեկավար Սուրեն Մուրադյան-094-43-12-15,զարգացման ծրագրերի և տեղեկատվական ... Մանրամասն
23.03.20 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Չարենցավան-Հրազդան, Չարենցավան-Կարենիս երթուղիները ժամանակավորապես կասեցրել են իրենց երթերը, իսկ Չարենցավան-Սոլակ-Հրազդան երթուղին կաշխատի հետևյալ ժամանակացույցով՝ Չարենցավանից գազելները դուրս կգան՝ 9։00-ին, 13։00-ին, 17։30-ին։ Հրազդանից գազելները հետ կգան՝ 11։00-ին, 15։00-ին, 18։30-ին։ Չարենցավան-Ալափարս տրանսպորտն աշխատում է 8-ին, 9-ին և բոլոր կենտ ժամերին։ Չարենցավան-Արզական տրանսպորտի ժամերն են՝ 8։00-ն, 9։00-ն և բոլոր կենտ ժամերը։ Տրանսպորտը հետ է գալիս երթից կես ժամ հետո։ Չարենցավան-Բջնի տրանսպորտը շարժվում է զույգ ժամերին՝ սկսած ժամը 8։00-ից։ Հետ է վերադառնում երթից կես ժամ հետո։ Չարենցավանից Աբովյան տրանսպորտը կգնա ... Մանրամասն
23.03.20 ՀԵՐԹԱԿԱՆ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ վաղը՝ առավոտյան ժամը 7։00-ից սկսած, Չարենցավանում կիրականացվի հերթական ախտահանումը, որը կշարունակվի մինչև 17։00-ն։ Կախտահանվեն բոլոր փողոցները, ներթաղամասային ճանապարհները, բակերը /այն բակերը, որտեղ հնարավոր կլինի մտցնել ախտահանող տեխնիկան/։ Խնդրում ենք հնարավորինս խուսափել վաղը դրսում գտնվելուց, մայթերով շրջելուց, մեքենա վարելուց, որովհետև այս բոլոր դեպքերում դուք խոչընդոտում եք մեր աշխատանքներին, որոնք էլ արվում են բոլորիս անվտանգության համար։ Ի դեպ, ախտահանման օրեր ենք սահմանել երեքշաբթի և ուրբաթ օրերը

19.03.20 ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Չարենցավանի համայնքապետարանը և ոստիկանության Չարենցավանի բաժինը կրկին հիշեցնում են, որ, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի , ժամը 23։00-ից հետո գիշերային ժամանակ լռություն խախտելը,1. այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու թիվ1 արտահերթ նիստ, 20.01.2020թ.
Ավագանու թիվ 9 հերթական նիստ, 17.12.2019թ.
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 19.11.2019թ.
Ավագանու թիվ 6 հերթական նիստ, 16.09.2019թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 10.07.2019թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 06.06.2019թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 12.04.2019թ.
Ավագանու թիվ 2 հերթական նիստ, 15.03.2019թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 18.01.2019թ.
Ավագանու արտահերթ նիստ 21.11.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ 15.10.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 17.09.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 12.07.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 13.06.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 0
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 19.03.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.02.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.11.2017թ.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1

(226) 43434

charentsavan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner