<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ Հ0-110-Ն/ համաձայն սահմանված կարգով՝ 2018թ-ի հուլիսի 3-ին՝ ժամը 12:00-ին, Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<Նյու Իդա>> ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Սոլակի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 34/70 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային 3-րդ քննարկումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք Երևան, Կոմիտաս 29 հասցեում: Հեռ՝ 010-22-02-18, 010-22-15-68: