Հուլիս ամսվա ընթացքում կկազմակերպվի ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված Գարիկ Մովսիսյանի հիշատակին: Մրցաշարին կարող են մասնակցել ֆուտբոլային թիմեր՝ առանց տարիքային սահմանափակման, ցանկալի է թիմեր լինեն նաև գյուղական բնակավայրերից: Ցանկացողները կարող են դիմել համայնքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության հարցերով բաժին մինչև հուլիսի 15-ը: