Չարենցավան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինները ընդլայնում են իրենց կազմը: Զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման հարցերով, քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերով, կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական հարցերով խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվելու համար կարող եք այցելել համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժին մինչև հուլիսի 27-ը՝ լրացնելով կից դիմումը: