Չարենցավան համայնքի երիտասարդների համար մեկնարկում է «Միտք» ՀԿ-ի «Տեղական Ժողովրդավարությունն ակտիվիզմի միջոցով» ծրագիրը։
Նպատակն է երիտասարդների կարողությունների հզորացմամբ ապահովել համայնքային զարգացում, երիտասարդական մասնակցություն հասարակական գործընթացներին և տեղական ժողովրդավարության ամրապնդում։
Ծրագրի մասնակցության պարտադիր պայմաններն են․
✅ Հանդիսանալ Չարենցավան համայնքի բնակիչ
✅ Լինել 16-30 տարեկան
✅ Ունենալ մեծ ցանկություն և թիմում աշխատելու մոտիվացիա։
⏰ Դիմելու վերջնաժամկետն է՝ 13․10․2019թ․։
Հավելյալ ինֆորմացիայի և գրանցվելու համար այցելեք հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/PA9x1FBqPq3bgbjW9