Վահագն Մարգարյանը եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական նվագախումբը նոյեմբերի 26-ին Չարենցավանի երաժշտական դպրոցի բեմում են լինելու։ «Երգեհոնային երաժշտության զարգացման հեռանկարներ» ծրագրի շրջանակներում սպասվում է բացառիկ դասական երաժշտության երեկո։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ։
Համերգին մասնակցում են նաեւ՝
Իրինա Զաքյան- սոպրանո (ՀՀ վաստակավոր արտիստ)
Սիլվա Պետրոսյան - սոպրանո
Հավելյալ տեղեկությունների եւ տոմսեր ձեռք բերելու համար զանգահարել՝ 044123607 կամ դիմել Չարենցավանի երաժշտական դպրոց։