Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 2014թ նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) տեղի կունենա «Ալմաքար» ՍՊԸ-ի կողմից «Եղնիկասար» տեղամասի մարմարի հանքավայրի շահագործման աշխատանքները երկարաձգելու՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային առաջին քննարկումը։