Հարգելի՛ բնակիչներ,
Մայիսի 20-ին՝ ժամը 15։00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում, կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության Գաղափարների ընտրության ժողով: Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ժողովին մասնակցության մուտքը ազատ է: Եթե ունեք գաղափարներ, որոնց իրականացումը կնպաստի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը և ցանկանում եք ձեր գաղափարները ներկայացնել ծրագրի Նախաձեռնող խմբին, խնդրում ենք ներկա գտնվել Գաղափարների ընտության ժողովին և ներկայացնել ձեր տեսակետը: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ զանգահարելով +374 93529174 հեռախոսահամարին կամ էլեկտրոնային նամակի միջոցով atzerunyan@gmail.com: