ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն մարզպետարաննների հետ համատեղ ս․թ․ մայիսի 27-28-ը Երևան քաղաքում կազմակերպում է ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված էքսպո-ցուցահանդես, որտեղ ներկայացվելու է յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժը։ Համայնքում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտները և սննդի օբյեկտները իրենց տպագիր նյութերը /գրքույկներ, բուկլետներ, բրոշյուրներ/ կարող են ներկայացնել համայնքապետարան մինչև մայիսի 17-ը։ Կարող եք նաև լրացնել առցանց հայտ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdHQEfPETulpi4gs07MKRVTMJNppUuFvkYprjZ0S7pad-9PfA/viewform