Տեղեկացնում ենք, որ ս/թ մայիսի 17-29-ը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի օրացուցային պլանի համաձայն` Հրազդան քաղաքի մականախաղի և շախմատի օլիմպիական մարզադպրոցում անցկացվելու է շախմատի 2021 թվականի տղամարդկանց վարկանիշային մարզային առաջնությունը: Մրցաշարին կարող են մասնակցել ազգային վարկանիշ և առաջին կարգ ունեցող շախմատիստները: Առաջնության բացումը՝ մայիսի 19-ին՝ ժամը 15:00-ին:
Մասնակիցների գործուղման ծախսերը /ճանապարհածախս և սնունդ/ հոգում են գործուղող համայնքները:
Հայտերը ներկայացնել մարզադպրոցի makan.shaxmat.mpmd@yandex.ru էլ. փոստի հասցեին մինչև ս/թ մայիսի 17-ը:
Կից ներկայացնում ենք առաջնության կանոնադրությունը:
Առդիր՝ 2 թերթ: