09.07.25
ԲԸՏՄ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ
|
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանը, Լևոն Լևոնյանը և Կոտայքի տարածքային բաժնի պետ Դավիթ Դավթյանն աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էին՝ հանդիպելու համայնքի ղեկավարին, համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամներին:  Այցի հիմնական նպատակն էր վերհանել մարզում առկա բնապահպանական խնդիրները, գնահատել դրանց ազդեցությունը համայնքային կյանքի ու բնական ռեսուրսների վրա:  Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ապօրինի ծառահատումների, հողագրունտի հանույթի օգտագործման և տեղափոխման, ջրօգտագործման թույլտվությունների ձեռքբերման, հողերի նշանակության և նպատակային օգտագործման, աղբավայրերի շահագործման, թափոնաջրերով գետերի աղտոտման վերաբերյալ հարցեր։
|
|
09.07.25
ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ ՆՈՐ ԳՐՔԻ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿ
|
ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մոտ 300 ուսուցիչ վերապատրաստվել է 3 ամիս, որպեսզի կարողանա կիրառել նոր սահմանված կրթական չափորոշիչները։ Վերապատրաստված ուսուցիչների շարքում է Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Մանուկյանը: Նա «Երգ Հայաստանի. բանք հայրենասիրի» ձեռնարկի համահեղինակ, սրբագրական խմբի անդամ է: Ուսումնաօժանդակ ձեռնարկը ստեղծվել է որպես վերապատրաստման արդյունք՝ նվիրված Խաչատուր Աբովյանին․ այն արդեն երաշխավորվել է ԿԳՄՍ նախարարության կողմից և տպվել՝ նոր ուսումնական տարում դպրոցներում օգտագործվելու նպատակով: Շնորհավորում ենք Գոհար Մանուկյանին այս կարևոր նախաձեռնության կապակցությամբ, ոգեշնչված ...
Մանրամասն |
|
08.07.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԱՆՏԱՆՈՒՄ
|
Համայնքապետարանի մասնագետներն այսօր աշխատանքային հանդիպումով Ֆանտան գյուղում էին, վարչական ղեկավարի և գյուղի բնակիչների հետ քննարկվեցին գյուղում առկա խնդիրները:Գյուղի բնակիչներին անհանգստացնող առաջնային խնդիրը ջրամատակարարումն է, ջուրը շատ քիչ ժամերի է լինում, կան փողոցներ, որտեղ ջուր ընդհանրապես չի հասնում:Համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Վարդանյանը նշեց, որ «Վեոլա ջուր» ընկերության հետ կքննարկեն այս հարցը. գրեթե բոլոր բնակավայրերում ունեն ջրամատակարարման խնդիր:Գյուղում այս տարի 1500քմ մակերեսով համատարած ասֆալտապատում կիրականացվի, լուսավորության համակարգի էներգախնայող լամպեր կտեղադրվեն մի շարք փողոցներում, սկսվի մանկապարտեզի կառուցման գործընթացը, աշխատանքներ կտարվեն խաղահրապարակի ...
Մանրամասն |
|
01.07.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԼԱՓԱՐՍՈՒՄ
|
Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, աշխատակազմի ներկայացուցիչները, ավագանու անդամներն երեկ աշխատանքային այցով Ալափարս գյուղում էին:Վարչական ղեկավարի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին տարվա ծրագրերը, գյուղում առկա խնդիրները:Հակոբ Շահգալդյանը խոսեց համատարած ասֆալտապատման, լուսավորության համակարգի, մանկապարտեզում իրականացվող ամենօրյա աշխատանքների մասին: Նշեց, որ օրակարգում է Ալափարսի մշակույթի տան տանիքի նորոգումը և գյուղում խաղահրապարակի կառուցումը:Բնակիչները բարձրացրին ոռոգման և խմելու ջրերի, գյուղատնտեսական տեխնիկաների վերազինման, կոյուղու խնդիրները:Համայնքի ղեկավարը նշեց, որ համապատասխան քննարկումներ կիրականացնի ոլորտային մասնագետների հետ և հաջորդ հանդիպման ընթացքում ...
Մանրամասն |
|
24.06.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԶԱԿԱՆՈՒՄ
|
Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանն ու համայնքապետարանի մասնագետներն այսօր աշխատանքային այցով Արզական գյուղում էին:Վարչական ղեկավարի նստավայրում կայացավ բնակիչների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին գյուղում օրակարգային նշանակություն ունեցող մի շարք հարցեր:Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը նշեց, որ այս տարի ևս 3 փողոցում կկառուցվի էներգախնայող լուսավորության համակարգ, կբարեկարգվեն դաշտամիջյան ճանապարհները, կկատարվի 1500քմ մակերեսով համատարած ասֆալտապատում: Առաջիկայում գյուղում նախատեսվում է նոր մոդուլային մանկապարտեզ կառուցել, պետական աջակցությամբ էլ ընթացքում է խմելու ջրի խնդրի լուծումը:Բնակիչները ցանկություն հայտնեցին գյուղում ունենալ սգո սրահ, արվեստի դպրոցի տարածքում՝ մարզասրահ ...
Մանրամասն |
|
12.06.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲՋՆԻՈՒՄ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի գլխավորությամբ համայնքապետարանի մասնագետներն ու ավագանու անդամներն այսօր աշխատանքային հանդիպում անցկացրին Բջնի գյուղում՝ զրուցելով գյուղի բնակիչների հետ:Հակոբ Շահգալդյանը ներկայացրեց այս տարվա ընթացքում Բջնիում պլանավորած ծրագրերը՝շուտով կսկսվեն փոսային աֆալտապատման աշխատանքները,կլինի 1500քմ համատարած ասֆալտապատում,ամբողջությամբ էներգախնայող լուսավորության համակարգ կկառուցվի 6-րդ և 14-րդ փողոցներում,մասնակցային բյուջտավորման ծրագրի արդյունքում կկառուցվի բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ,կառավարության հետ համագործակցաբար կսկսվի գյուղի մշակույթի տան հիմնանորոգումը, կվերականգնվի Հենրիկ Սիրավյանի որմնանկարը,կսկսվի նոր որակի աղբահանություն:Բնակիչները բարձրացրին գետի ...
Մանրամասն |
|
11.06.25
ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
«Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում Չարենցավանում կայացավ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի հանրային հանդիպումը, որին մասնակցում էին ավագանու անդամներ, համայնքապետարանի մասնագետներ, ուսանողներ։Հանդիպման նպատակն էր ծանոթանալ դիտորդ մարմնի գործունեությանը և ԶԼՄ-ների հետ կապված բողոքների դեպքում կազմակերպությանը դիմելու կարգին։Բանախոսներն էին դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը, համակարգող Հերիքնազ Հարությունյանը, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը։Հանդիպման ընթացքում խոսվեց մեդիայի ժամանակակից զարգացման միտումների, նախաձեռնությանը միացած 94 ԶԼՄ-ների, բողոքների բովանդակության, դրանց քննման կարգի, վճիռների մասին։Հարգելի՛ քաղաքացիներ, եթե որևէ լրատվամիջոց ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |