| 
                    
                        | 22.10.25  
                                    ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՐՇԱՎ |  
                        | Չարենցավանի բժշկական կենտրոնն իրականացնում է իրազեկման արշավ կրծքագեղձի քաղցկեղի անվճար հետազոտման վերաբերյալ։ Իրազեկման արշավի շրջանակներում կենտրոնի աշխատակիցներն այցելեցին նաև համայնքապետարան։Կրծքագեղձի անվճար սքրինինգային ծրագիրը հասանելի է Չարենցավանում: Հետազոտվի՛ր տեղում  ։ |  | 
				| 
                    
                        | 15.10.25  
                                    ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՈՐ ՆՈՐՄԱՏԻՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ |  
                        |  Առողջապահության նախարարի հրամանով մանկապարտեզներում 2026 թվականից սննդի կազմակերպման նոր նորմատիվ կգործի, որը ենթադրում է աղի ու շաքարի քանակների նվազեցում, առավել առողջ ու համակցված սննդի տրամադրում: Չարենցավան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում արդեն վաղուց ներդրված է առողջ սննդակարգ:    |  | 
				| 
                    
                        | 15.10.25  
                                    ԼՈՒՍԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ |  
                        | Հոկտեմբերի 12-ին կայացավ երիտասարդ ստեղծագործող Լուսինե Գասպարյանի անդրանիկ «Մարտիկի ելքը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը արցախյան 44-օրյա պատերազմի միջով անցնող գեղեցիկ սիրո պատմություն է, որը Լուսինեի վերջին տարիների մտորումների ու հույզերի արտահայտումն է։ Գիրքը կարող եք ձեռք բերել՝ գրելով էջին՝Շնորհավորում ենք Լուսինեին՝ մաղթելով ստեղծագործական անսպառ երևակայություն։ |  | 
				| 
                    
                        | 01.10.25  
                                    ՆՈՐ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ |  
                        | Հարգելի՛ Չարենցավան համայնքի բնակիչներ, Նոր որակի աղբահանություն Չարենցավան համայնքում իրականացնելու նպատակով կազմվել է աղբահանության նոր սխեմա, ինչի արդյունքում որոշ թաղամասերում փոխվել են աղբամանների տեղադրման վայրերը: Կոչ ենք անում աղբը չթափել աղբամանների հին վայրերում և չառաջացնել լրացուցիչ աղտոտում. յուրաքանչյուր թաղամասում կան կենտրոնացված մեծ քանակի աղբամաններ: Վստահ ենք, որ Գեղարքունիքի և Կոտայքի «Կոշտ կենցաղային թափոնների կառավարում» միջհամայնքային ընկերության աշխատանքի արդյունավետությանն ականատես կլինեք ընդամենը օրեր անց: |  | 
				| 
                    
                        | 25.09.25  
                                    ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՒՄ Է ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ |  
                        | Չարենցավանի համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մասնագետները և ոստիկանության Չարենցավանի բաժանմունքի աշխատակիցները սեպտեմբերի 24-ին իրականացրին հերթական շրջայցը՝ քաղաքում փողոցային առևտուրը կանոնակարգելու նպատակով։  Տնտեսվարողներին գրավոր ծանուցվեց այն մասին, որ չսահմանված վայրում առևտուր կազմակերպելը նախատեսում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։ Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր տնտեսվարողներին՝ հարգել հետիոտների իրավունքն ու առևտուրը չկազմակերպել փողոցում։ |  | 
				| 
                    
                        | 23.09.25  
                                    ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ |  
                        | Չարենցավանի համայնքապետարանի և համայնքի ղեկավարի անձնական նախաձեռնությամբ համայնքի բազմազավակ ընտանիքների երեխաների համար կազմակերպվել էր ճանաչողական էքսկուրսիա Երևանում։  Սա նմանատիպ առաջին ծրագիրն էր, որը կլինի շարունակական՝ ընդգրկելով ավելի շատ ընտանիքների։ |  | 
				| 
                    
                        | 21.09.25  
                                    ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆ |  
                        | Սիրելի՛ հայրենակիցներ,Սեպտեմբերի 21-ը մեր պատմության և հիշողության մեջ ամրագրված է որպես պայքարի, հաղթանակի, հպարտության, նվիրման ու անձնազոհության զգացողություններն ամբողջացնող օր:Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ:Այս ճանապարհը լի էր կորուստներով, բայց Անկախության գիտակցում այնքան մեծ է մեր մեջ, որ մենք շարունակում ենք քայլել՝ ոգեկոչելով հերոս-նահատակներին, ապրումակցելով նրանց ծնողներին ու ապավինելով մեր ուժին, հավատալով մեր ապագային:Վստահ եմ, որ հաղթանակներն առջևում են, իսկ Անկախության տոնի խորհուրդը դեռ նորովի վերաիմաստավորվելու է:Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և զարգացում Հայաստանի Հանրապետությանը, համախմբվածություն և նվիրում ՀՀ քաղաքացիներին:Շնորհավոր Անկախության տոն:Հարգանքով՝ ...
                            Մանրամասն |  | 
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |