Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ Կառավարության 28 դեկտեմբերի 2023թ N2343-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 3-ին՝ 11:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լիթոս» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Գյումուշի լիթոլիդային ավազների հանքավայրի տարածքում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների իրականացման վերաբերյալ հանրային լսում:
Գրավոր կամ բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել մինչև 29.10.2025թ.-ի ժամը 18:00-ն Չարենցավանի համայնքապետարանի Հասարակայնության հետ կապերի բաժին առձեռն կամ Saten.bal@gmail.comէլեկտրոնային փոստին: Հեռ. 077688500: