Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, հաշվի առնելով Արթուր Աբգարյանի համաձայնությունը` որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող ք. Չարենցավան 1-ին թաղամաս 1-ին փողոց թիվ 1/3 շինությունը վերահասցեավորել որպես ք. Չարենցավան 1-ին թաղամաս 1-ին փողոց թիվ 1/4 շինություն / 30092020-07-0106 վկայական/:
2.Օրինական ճանաչված Չարենցավան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 30092020-07-0106 վկայական) ք. Չարենցավան 1-ին թաղամաս 1-ին փողոց թիվ 1/3 հասցեում գտնվող 35.1 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ներքին մակերես` 30.49 քմ և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 46.9 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արթուր Աբգարյանին:
3.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) Ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 2100 (երկու հազար հարյուր) դրամ (տարածագնահատման 8-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.21).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2940 (երկու հազար ինը հարյուր քառասուն) դրամ:
4. Արթուր Աբգարյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 73710 (յոթանասուներեք հազար յոթ հարյուր տասը) դրամ` ավտոտնակի գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 137890 (հարյուր երեսունյոթ հազար ութ հարյուր իննսուն) դրամ` հողամասի գինը:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Արթուր Աբգարյանի ողմից:
6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Արթուր Աբգարյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: