Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 6
 
Համար 6Ամսաթիվ 18/02/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՄԱՔՍԻՄ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԱՄՅԱՆ, ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, ՍԱՌԱ ԱՆՏՈՆՅԱՆ, ՍԱԹԵՆԻԿ ԲԱԼԱԲԵԿՅԱՆ, ԳԵՈՐԳԻ ՍԱՖԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ, ԼԻՊԱՐԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ԲԱԲԱՅԱՆ, ՎԱԼԵՐԻ ԲԱԲԱՅԱՆ, ՍԱՐԻԲԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԱԲԳԱՐՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարկանների քննարկում
Բովանդակություն *

Այսօր առավոտյան համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Բաժինների պետերի, սպասարկող ընկերությունների, ՀՈԱԿ-ների տնօրենների, համատիրությունների կառավարիչների հետ: Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը լսեց կատարված աշխատանքների և առաջացած խնդիրների մասին զեկուցումները: «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Արթուր Աբգարյանը խոսեց էներգախնայող լուսավորության լամպերի տեղադրման գործընթացի մասին: Նշվեց, որ արդեն LED տեսակի լուսավորություն ունեն 1-ին, 1ա, 4-րդ, 6-րդ թաղամասերը, այժմ աշխատանքներ են տարվում 3-րդ թաղամասում: Թաղամասերում աշխատանքների ավարտից հետո անցում կկատարվի նաև կենտրոնական փողոցներին: Մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Արմինե Զաքարյանը տեղեկացրեց, որ նախադպրոցական հաստատություններում աշխատանքները նորմալ են ընթանում, բոլոր մանկապարտեզներում ապահովված է 18-22 աստիճան ջերմություն: Համատիրությունների կառավարիչները խոսեցին իրենց կողմից սպասարկվող տարածքներում կատարված աշխատանքների մասին: Աղբահանությունը համայնքում բնականոն հունով է կատարվել, հեռացվել են կոշտ թափոնները: Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը տվեց մի շարք նոր հանձնարարություններ: Ներկաներին համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ մարտի 23-ին կազմակերպվում է համահայկական շաբաթօրյակ, որին պետք է պատրաստվել մեծ պատասխանատվությամբ՝ մաքրության աշխատանքներ կատարելով ամբողջ համայնքի տարածքում: Շաբաթօրյակի համակարգողը համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Չիլինգարյանն է:Իսկ վերջում Հակոբ Շահգալդյանը նշեց, որ այս տարի, եթե ստացվի մասնակցել համայնքների սուբվենցիաների ծրագրին, համատարած կասֆալտապատվեն համայնքի բակերը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner