Բովանդակություն * | Համայնքապետարանում այսօր կայացավ խորհրդակցություն: Քննարկվեցին մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ: «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրենին Հակոբ Շագալդյանը հանձնարարեց սկսել բնակիչների դիմումների համաձայն ծառերի էտման աշխատանքները: Քննարկվեցին սուբվենցիոն ծրագրով բակերի ասֆալտապատման աշխատանքները: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դրանք կշարունակվեն, հակառակ դեպքում կտեղափոխվեն հաջորդ տարի, քաղաքի բակերի 80-90 տոկոսն ամբողջությամբ կասֆալտապատվի: Համատիրությունների կառավարիչները խոսեցին ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին, նշեցին, որ թարմացրել են ձմեռային գործիքները, ունեն աղ և ավազ: Քննարկվեց աղբահանության հարցը: Բնակիչները հաճախ կենցաղային աղբը , իսկ խանութները՝ ապրանքների տուփերը անկանոն թափում են աղբամանների կողքին, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, սակայն «Բարմաք» ընկերությունը շարունակում է կանոնավոր աղբահանություն իրականացնել: Խորհրդակցության վերջում քննարկվեց համայնքային ենթակայության հիմնարկների ջեռուցման ժամանակացույցը: |