Այսօր: Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2019թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1305
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.11.19 ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Համայնքապետարանում այսօր կայացավ խորհրդակցություն։ Բազմաթիվ ընթացիկ հարցերի կողքին քննարկվեցին նաև գալիք ծրագրերը։📌Մինչև տարվա վերջ համայնքի տարածքից կհեռացվեն չօգտագործվող մետաղյա կրպակները։📌Համայնքի գլխավոր տոնածառն ու զարդարանքը պատրաստ կլինեն մինչև դեկտեմբերի 15-ը։ Դեկտեմբերի 20-ին կվառվեն տոնածառի լույսերը, կենտրոնական հրապարակում կլինի տոնական մեծ միջոցառում։📌Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է 26մլն դրամ հատկացնել ասֆալտապատման աշխատանքներին։📌Շուրջ 8մլն դրամ կհատկացվի մշակութային և մարզական միջոցառումներին։📌3մլն դրամ կհատկացվի շների ստերջացմանը, հավանաբար շների համար հատուկ ապաստարան կկառուցվի։📌Գարնանը կվերանորոգվի Չարենցի հուշասրահի տանիքը, կկատարվեն բարեկարգման աշխատանքներ։📌Խորենացի ... Մանրամասն
18.11.19 ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՈՒՆԵՆՔ ՀԱՂԹՈՂՆԵՐ
Այսօր ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ #փոխիրաշխարհը ներառական կրթության իրազեկման արշավի շրջանակում հայտարարված «Իմ ընկեր․․․» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները: Երևանից և մարզերից ստացած 700 շարադրություններից ընտրվել են լավագույն 28-ը: Այսօր Ամերիկյան համալսարանում կայացած մրցանակաբաշխության ընթացքում խրախուսական մրցանակի են արժանացել միանգամից երեք չարենցավանցի աշակերտների աշխատանքներ։ Շարադրությունների հեղինակներ Սյուզան Կարապետյանը Չարենցավանի 4-րդ հիմնական դպրոցից, Նազենի Գևորգյանը Չարենցավանի 5-րդ հիմնական դպրոցից և Անգելինա Խաչատրյանը Չարենցավանի 6-րդ հիմնական դպրոցից արժանացել են պատվոգրերի և բազմաթիվ մրցանակների։ Շնորհավորում ենք մեր աշակերտներին՝ ... Մանրամասն
15.11.19 ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱԿՈՒՄ

Չարենցավանի Բժշկական կենտրոնի հարակից տարածքում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում։ Ամեն ինչ պատրաստ է պոլիկլինիկայի մասնաշենքի բացման արարողության համար, որից հետո Բժշկական կենտրոնը մեկ կենտրոնացված վայրում ավելի արդյունավետ սպասարկում կիրականացնի Չարենցավան համայնքի, ինչու չէ նաև մարզի բնակիչների համար։

14.11.19 «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻ ԾՐԱԳԻՐ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Չարենցավանի համայնքապետարանը պատրաստվում է մասնակցել «Լավագույն գործելակերպի ծրագիր» Հայաստանի խոշորացված համայնքների համար
դրամաշնորհային մրցույթին։ Արդեն մի քանի օր է քննարկվում են գաղափարներ։ Ընտրված համայնքները դրամաշնորհներ կստանան համայնքային տարածքներ վերանորոգելու կամ բարելավելու, ավագանու նիստերի ուղիղ առցանց հեռարձակումը կազմակերպելու և միջհամայնքային համագործակցության նախաձեռնությունների համար։ Գաղափարները պետք է լինեն նորարար և համապատասխանեն առաջադրված մի շարք չափանիշների։

14.11.19 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱԿՈՒՄ
Չարենցավանի համայնքապետարանի աշխատակիցներն այսօր «Կոտայք ԻնֆոՏանը» մասնակցեցին «Կոտայքի մարզի համայնքապետարանների պաշտոնական կայքերի մշտադիտարկման արդյունքերը և կայքերում առկա էլեկտրոնային մասնակցության գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները» խորագրով սեմինար- քննարկմանը, որն անց էր կացնում «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը։ Սեմինարին ներկայացվեցին Կոտայքի մարզի համայնքապետարանների, այդ թվում Сharentsavan.am-ի մշտադիտարկման արդյունքները, քննարկվեց առկա բացթողումները, ինչպես նաև ներկայացվեցին կայքի էլեկտրոնային մասնակցության գործիքների կիրառման առանձնահատկությունները, որոնք կարող են օգտագործվել ... Մանրամասն
11.11.19 ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Համայնքապետարանում այսօր խորհրդակցություն էր: Քննարկվեցին մաքրության, աղբահանության, բյուջեի հավաքագրման, մշակութային միջոցառումների կազմակերպման և մի շարք այլ ոլորտային հարցեր: Ֆանտանում արդեն «Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ-ն ավարտել է աշնանային սանմաքրումը: Հաջորդիվ ՀՈԱԿ-ի աշխատակիցները լինելու են Բջնիում, Արզականում, Ալափարսում և Կարենիսում: Ամանորյա տոներին ընդառաջ համայնքի բոլոր բնակավայրերում կփոխվեն վառված լամպերը: Դեկտեմբերի 20-ին հաջորդող մի քանի օրվա ընթացքում կկազմակերպվի մեծ նախատոնական միջոցառում, որի ընթացքում կվառվեն համայնքի գլխավոր տոնածառի լույսերը: Համայնքապետարանը կապահովի տրանսպորտային միջոցներ, որ գյուղական բնակավայրերի երեխաները ևս մասնակցեն տոնական միջոցառումներին: ... Մանրամասն
07.11.19 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ ԿԱՐԵՆԻՍՈՒՄ

Կարենիսում արդեն ունենք նախակրթարան։ Այն վերանորոգվել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում։ Տանիքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի կողմից։
Ծրագրեր են մշակվում հաջորդ տարի Ֆանտան գյուղում նախակրթարան կառուցելու ուղղությամբ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 19.11.2019թ.
Ավագանու թիվ 6 հերթական նիստ, 16.09.2019թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 10.07.2019թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 06.06.2019թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 12.04.2019թ.
Ավագանու թիվ 2 հերթական նիստ, 15.03.2019թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 18.01.2019թ.
Ավագանու արտահերթ նիստ 21.11.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ 15.10.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 17.09.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 12.07.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 13.06.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 0
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 19.03.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.02.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.11.2017թ.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1

(226) 43434

charentsavan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner