Այսօր: Երեքշաբթի, 18 Փետրվարի 2020թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 633
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.02.20 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Կոտայքի բաժնի նախաձեռնությամբ Չարենցավանի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված գյուղատնտեսության զարգացմանը: Հանդիպման ընթացքում համայնքապետարանի աշխատակիցները ծանոթացան գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ պետության առաջարկած 15 ծրագրերին և ուղղեցին իրենց հուզող հարցերը կազմակերպիչներին: Քննարկվեցին անասնաբուծական ֆերմաների և ջերմոցների հասանելի զարգացման ծրագրերը, ինչպես նաև կաթիլային ոռոգման համակարգերը: Հանդիպման բանախոսներն էին Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Կոտայքի բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը և ավագ ... Մանրամասն
14.02.20 ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԱԼԱՓԱՐՍՈՒՄ

Չարենցավանի համայնքապետարանն այս տարի մեծ շուքով Տեառնընդառաջը նշեց Ալափարս գյուղում։

https://www.youtube.com/watch?v=4aLGnG9eFSE

12.02.20 ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆ ԱՐԻ ԱԼԱՓԱՐՍ

Չարենցավանի համայնքապետարանը փետրվարի 14-ին՝ ժամը 14։00-ին, բոլորին սիրով հրավիրում է Ալափարս գյուղի Սուրբ Վարդան եկեղեցու բակ՝ նշելու Տեառնընդառաջը։
Չարենցավանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Իսահակ քահանա Մարգարյանը կկատարի նորապսակների օրհնության կարգ, կլինի տոնական միջոցառում, որի ընթացքում գյուղի նորապսակ զույգերը կստանան տոնական նվերներ, իսկ միջոցառման բոլոր մասնակիցներին կբաժանվեն Տեառնընդառաջի խորհրդանիշները։
Այնպես որ, փետրավարի 14-ին արի՛ Ալափարս։

08.02.20 ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ԲՋՆԻՈՒՄ

Սիրահարների արագահաս բարեխոս Սուրբ Սարգիսը, բարձրադիր եկեղեցին, ձյունամրրիկն ու բարձր տրամադրությունը մեկ վայրում՝ Բջնիում: Տեսանյութում ամփոփված են փետրվարյան այս գեղեցիկ օրվա տպավորությունները Բջնիից:

https://www.youtube.com/watch?v=2nVoUXJghSs

06.02.20 ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Չարենցավանի զբաղվածության կենտրոնում այսօր քննարկում էր, որի նպատակն էր բացահայտել Չարենցավան համայնքում բնակչության զբաղվածության ապահովման խնդիրներն ու առկա հնարավորությունները։ Զբաղվածության պետական գործակալության խորհրդական Հերմինե Կարապետյանը զբաղվածության կենտրոնի, համայնքապետարանի, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ խոսեց զբաղվածության կենտրոնի ծրագրերի, դրանց արդյունավետության, թերությունների, համայնքում գործատուների և աշխատանք փնտրողների առանձնահատկությունների մասին։ Եղան մի շարք առաջարկություններ, որոնք վերջնական փաթեթով կներկայացվեն նախարարությանը՝ զբաղվածության ապահովման ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու համար։

05.02.20 ՆՇՈՒՄ ԵՆՔ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ

Փետրվարի 8-ին՝ ժամը 12։00-ին, բոլոր սիրահարվածներին և ոչ միայն հրավիրում ենք Բջնիի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու տոնական միջոցառման, որի ընթացքում սպասվում են հրաշալի անակնկալներ։
Եկե՛ք միասին նշենք սիրո տոնը։

28.01.20 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Այսօր Հայկական բանակը դարձավ 28 տարեկան: 28 տարի շարունակ Հայկական զինված ուժերն անցան բարդ ու գործնական ճանապարհ, ապացուցեցին իրենց կարևորությունն ու մարտունակությունը, ձեռք բերեցին նոր հմտություններ, կատարելագործվեցին և դարձան մի կուռ կառույց, որն էլ մեր պետականության հիմքն է: Հայկական բանակը միայն այս պահին սահմանը պահպանող զինվորները չեն, Հայկական բանակը բոլորս ենք՝ ես, դուք, նրանք, ովքեր խաղաղ պահերին իրենց ամենօրյա աշխատանքով առաջ են տալիս մեր կյանքի շարժիչ անիվը, բայց երկրի համար դժվարին ժամանակահատվածում պատրաստ են դառնալ զինվոր ու շարունակել գոյամարտը: Շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա կապակցությամբ: Մաղթում եմ համախմբվածություն, եռանդ և ուժ: Շնորհավորում եմ Հայոց պետականության ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու թիվ1 արտահերթ նիստ, 20.01.2020թ.
Ավագանու թիվ 9 հերթական նիստ, 17.12.2019թ.
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 19.11.2019թ.
Ավագանու թիվ 6 հերթական նիստ, 16.09.2019թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 10.07.2019թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 06.06.2019թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 12.04.2019թ.
Ավագանու թիվ 2 հերթական նիստ, 15.03.2019թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 18.01.2019թ.
Ավագանու արտահերթ նիստ 21.11.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ 15.10.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 17.09.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 12.07.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 13.06.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 0
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 19.03.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.02.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.11.2017թ.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1

(226) 43434

charentsavan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner