Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Կոտայքի մարզի Գործատուների Տարածքային Միությունը (ԿԳՏՄ) և Չարենցավանի համայնքապետարանը հանդիպման են հրավիրում Չարենցավան համայնքի գործարարներին՝ քննարկելու համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակը և զարգացման հեռանկարները: Հանդիպումը կվարի ԿԳՏՄ նախագահ, «ՄԱՄՕ» ՍՊԸ տնօրեն Աշոտ Օհանյանը:
Հանդիպումը տեղի կունենա ս.թ. մայիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Չարենցավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում: